Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 10-ին, ժամը 15.03-ին տեղեկություն էր ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 4 hասցեի մոտակայքում առկա է կասկածելի ճամպրուկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը:
Ժամը 15.52-ին սակրավորները բացել են ճամպրուկը. այն դատարկ է եղել:




























