Ռուսաստանի Մագադանի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Պեչենին Ստեփան Ազնաուրյանին նշանակել է իր տեղակալ, ասված է երկրամասի իշխանությունների հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նահանգապետի տեղակալը Մագադանի երկրամասի ղեկավարությանը ներկայացնելու է նաեւ արտասահմանյան երկրների  առաքելությունների եւ ԱՊՀ երկրների, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, արտասահմանյան  ընկերությունների հետ հարաբերություններում:

2004-2013թթ. Ստեփան Ազնաուրյանը ղեկավարել է Մոսկվայում Մագադան քաղաքի  լիազոր ներկայացուցչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: