Հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում, դեկտեմբերի 10-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 19-ամյա Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը եւ տվել ինքնախոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: