Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւան կատարելիք այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի եւ Անգլիայի ԱԳ նախարար Վիլիամ Հագի հետ։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարի հեռախոսազրույցները տեղի են ունեցել  ԱՄՆ պետքարտուղարի եւ Անգլիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ հեռախոսազրույցերի ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված իրադարձությունները, Կիպրոսի հարցը եւ Կովկասում իրավիճակը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարարը Երեւանում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։