Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 56-ամյա Ռոզա Հ.-ն եւ 83-ամյա Հայկուշ Վ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Ռոզա Հ.-ն բացատրություն է տվել, որ թունավորվել են տան վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ» գազից:

Նույն օրը,  ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարսենիկ Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Վարսենիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ աշխատավայրում թունավորվել է շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արթուր Ա.-ն, 51-ամյա Ամալյա Ա.-ն եւ 25-ամյա Սիաննա Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, տան վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Նույն օրը, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 4-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 61-ամյա Լուսաբեր Գ.-ն, 26-ամյա Հայարփի Ա.-ն եւ 23-ամյա Անուշ Գ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նախորդ երեկոյան օգտագործած սնունդից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: