Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չի լինի: Այս մասին Ուրաինայի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ հավելելով, որ կառավարությունը ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստում:
Ուկրաինայի վարչապետը նաեւ պահանջել է դադարեցնել այդ թեմայով սպեկուլյացիաները:
«Մաքսային միության մասին խոսակցություններ չեն լինելու, կառավարությունը ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստում: Ցանկանում եմ վերջ դնել այդ սպեկուլյացիաներին»,-հայտարարել է Ազարովը:
Ըստ որում, վարչապետն ընդգծել է, որ դեկտեմբերի 17-ին ծրագրվում է ստորագրել գործողությունների պլան՝ կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ երկկողմ առեւտրի ոլորտում առեւտրային սահմանափակումները կարգավորելու հետ: Այս մասին հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:





























