Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ լարված չէ երկրում նախագահական ընտրությունների կապակցությամբ, քանի որ «արդեն կուշտ է» նախագահությունից:

«Վերջին ժամանակներս ինձ կրկին ընտրությունների վերաբերյալ հարցեր են ուղղում: Ես չեմ լարվում այդ հարցում, ինչպես թվում է ոմանց: Եվ փորձում են ինձ պատին սեղմել ընտրություններով»,-հայտարարել է Լուկաշենկոն եւ հավելել, որ ինքն «արդեն կուշտ է նախագահությունից»:

Նախագահը նաեւ նշել է, որ եթե ինքը որոշի մասնակցել կայանալիք ընտրություններին, իր վերընտրվելու հարցը միայն ընտրողներից կախված չի լինի: 

«Դա միայն Աստծուն է հայտնի, մինչեւ ընտրություններ դեռ պետք է ողջ մնալ: Մարդը քայլում, քայլում է, իսկ վաղը հանկարծ չի կարողանում քայլել: Այդ պատճառով ամեն ինչ էլ կարող է պատահել»,-ասել է Լուկաշենկոն: