Թուրքիայի Իմրալը բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտնել է, թե մինչ իրեն ձերբակալելը աշխատել է գնալ Նելսոն Մանդելայի մոտ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հարաֆային Աֆրիկայի լեգենդար նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահի միջոցով ուղերձ հղած Աբդուլլահ Օջալանը նշել է, թե Մանդելան աֆրիկյան ժողովուրդներին լուսավորող աստղ է։ «Մենք էլ այնպես ենք անելու, որ այդ փայլող աստղը լուսավորի նաեւ Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին»,-ասել է Օջալանը՝ շեշտելով, թե մինչեւ իրեն ձերբակալելը աշխատել է գնալ Նելսոն Մանդելայի մոտ։





























