Ստամբուլի օդանավակայանից դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան օդ բարձրացած 2 օդանավ կայծակի հարվածներից վնասվել եւ շտապ վայրէջք են կատարել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիների» Ստամբուլ-Սպահան չվերթն իրականացնող օդանավը կայծակի հարվածից հետո շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում։ Ուղեւորները թռիչքը շարունակել են այլ օդանավով։
Գրեթե նույն ժամանակ «Պեգասուս» ընկերությանը պատկանող Ստամբուլ-Խարկով չվերթն իրականացնող օդանավը եւս ենթարկվել է կայծակի հարվածի եւ հետ է վերադարձել Ստամբուլի օդանավակայան։ Այս օդանավի ուղեւորները եւս այլ օդանավով են շարունակել թռիչքը։




























