ՆԱՏՕ-ն երկարաձգել է իր գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ժամկետը մինչեւ 2014-ի սեպտեմբերի 30-ը: Այն պիտի ավարտվեր 2014-ի ամռանը: Նման որոշում է կայացվել հաշվի առնելով, որ Ռասմուսենը կարողանա անցկացնել Դաշինքի գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կազմակերպության կոմյունիկեում:

«ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 11-ին որոշել է երկարաձգել իր գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը, որպեսզի թույլ տա նրան նախապատրաստել եւ անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Հարավային Ուելսում, 2014-ի սեպտեմբերի 4-5-ին:

Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Դաշինքի անդամ երկրներին եւ ընդունել է իր լիազորությունները մինչեւ 2014-ի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու որոշումը»,-ասվում է փաստաթղթում: