Եվրախորհրդարանի պատգամավորները Կիեւի անկախության մայդանում իրենց վրանները կտեղադրեն: Այդ կերպ նրանք մշտապես կգտնվեն ցույցերի էպիկենտրոնում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում «Լիբերալների ու դեմոկրատների դաշինք» քաղաքական խմբի նախագահ Գի Վերհովստատը:

«Մենք պետք է երաշխավորենք մեր քաղաքական կուսակցության անդամների այցելությունը ու աջակցենք Կիեւի խաղաղ ցուցարարներին»,-ասել է նա Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լիովին ակնհայտ է, որ ուկրաինացիներն իրենց ընտրությունն են կատարում եւ հուսով ենք, որ բռնությունն այլեւս չի կրկնվի»,-հայտարարել է պատգամավորը: