Իշխող կոալիցիայի մեջ չմտնող խորհրդարանական ուժերը դեմ կքվեարկեն 2014թ բյուջեի նախագծին:
ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ խիստ քննադատության է ենթարկել բյուջեն՝ նշելով համակարգային բացթողումները, այդ թվում՝ սխալ սոցիալական քաղաքականությունը: Համակարգային բացթողումների մասին հայտարարել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հատկապես հուզական է ստացվել «Ժառանգություն» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների քարտուղարների հայտարարությունները: Առաջինն ասել է, թե իշխանությունները մարդկանց համարում է «գարշահոտ ստրուկներ», երկրորդը՝ խստագույնս քննադատել է Հայաստանի ԿԲ փոխնախագահին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է բյուջեի ընդունելի լինելու մասին ու խնդրել է հնարավորության դեպքում հաշվի առնել կուսակցության մի շարք նկաողությունները՝ կապված լրացուցիչ ծախսերի հետ: Իշխող ՀՀԿ խմվբակցության անունից բյուջեին «կողմ» է արտահայտվել նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Վաղվա նիստի ընթացքում պատգամավորներին ուղղված հայտարարությամբ հանդես կգա վարչապետը, առաջիկա օրերին քվեարկություն տեղի կունենա:





























