Պաշտոնական Բեռլինը մերժել է Ուկրաինայի կառավարությանը  20 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել, որը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու պայմաններից մեկն էր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:

«Այս պահանջով, ինչպես մեզ թվում է, ուկրաինական կառավարությունը ցանկանում է ուշադրությունը շեղել քաղաքական արդի իրավիճակի համար իր պատասխանատվությունից», - հայտարարել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Գեորգ Շտրայտերը:

Միաժամանակ Շտրայտերը եւս մեկ անգամ ակնարկել է, որ Ուկրաինան դեռ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու հնարավորություն ունի:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու պարագայում Բրյուսելից 20 միլիարդ եվրոյի վարկ կպահանջի՝ որպես կրած վնասների փոխհատուցում: