Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ուժեղացնել Ռուսաստան մուտք գործող քաղաքացիների նպատակների հանդեպ վերահսկողությունը:
«Պետությունը պետք է իմանա, թե ինչու եւ որքան ժամանակով է ժամանել օտարերկրացին» եւ հարկավոր է «լուծել այն օտարերկրյացիների հետ կապված հարցը, որոնք երկիր են մուտք գործել առնաց վիզային ռեժիմով եւ երկար ժամանակ գտնվում են երկրում», հայտարարել է Պուտինը՝ երկրի Դաշնային հավաքին ուղղված ամենամյա ուղերձում:
Նա նշել է, որ օրինախախտման ծանրությունից կախված՝ պետք է արգելել ռուսաստան մուտք գործել մինչեւ տաս տարի ժամկետով:
Նա կարծում է, որ նման միջոցները լրացուցիչ արգելքներ կստեղծեն այն քաղաքացիների համար, որոնք «ստվերային կամ քրեական գործունեությամբ են զբաղվում» կամ ապօրինի են աշխատում:





























