Մոսկվայում դաղստանցին կասկածվում է ՌԼԴԿ-ի պատգամավորի վրա հարձակվելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Ձերբակալված գործազուրկ դաղստանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 116  (ծեծ) եւ 213 (խուլիգանություն) հոդվածներով:

Միջադեպը գրանցվել է նախօրեին՝ առավոտյան ժամը չորսին, Սրետենկա փողոցի «Քրեյզի Դեյզի» ակումբի մոտ: Կոնֆլիկտի ընթացքում անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակել էր 26-ամյա Ալեքսեյ Դրոբոտի վրա, որն Սարատովի մարզում զբաղեցնում է ՌԼԴԿ-ի Էնգելսի մարզային բաժանմունքի համակարգողի պաշտոնը:

Տղամարդը փորձել էր փախչել, սակայն ոստիկանները բռնել էին: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Նրան աջ ազդրի վերքը մշակելուց հետո դուրս են գրել: