Իսպանիայի Գերագույն դատարանը կայացրել է բասկյան ահաբեկչական ԷՏԱ կազմակերպության երեք անդամների դատավճիռը: Նրանք ազատազրկման ռեկորդային ժամկետներ են ստացել: Վերդիկտի համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է մոտ 3860 տարի ազատազրկման:

ԷՏԱ անջատողական խմբավորման անդամները մեղավոր են ճանաչվել 2009-ին երկրի հյուսիսում գտնվող Բուրգոս քաղաքում Քաղաքացիական գվարդիայի զորանոցների մոտ կազմակերպած ահաբեկչության համար: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով El País-ը:

Հարկ է նշել, որ Իսպանիայում բանտարկման առավելագույն ժամկետը քառասուն տարի է: