Հայկական կողմը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար: Այս մասին դեկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ ուղղակի շփման բացակայության պատճառով արագ արդյունքի հասնել չի հաջողվում: «Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հակոբը վերադառնա, եւ ինչպես խոստացել էի, նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվի»:
Հիշեցնենք, շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի 8-ի գիշերը:





























