Երեկ՝ դեկտեմբերի 11-ին Վանաձորից Երեւան ուղեւորված տաքսու վարորդին ուղեւորը դանակով սպառնացել է, ապա առեւանգել մեքենան: NEWS.am-ի տեղեկություններով, կեսգիշերին Վանաձորում մի քաղաքացի տաքսիով Երեւան է ուղեւորվել, Ապարանն անցնելուց հետո կանգնեցրել մեքենան, դանակը դրել վարորդի պարանոցին ու գումար պահանջել:

Վարորդի մոտ գումար չի եղել, որի պատճառով դանակի սպառնալիքի ներքո ուղեւորը նրանից մեքենան է պահանջել: Վարորդին թողնելով ճանապարհի կեսին՝ ուղեւորը մեքենայով հեռացել է: Իրավապահներին ահազանգելուց հետո արդեն Աշտարակի տարածքում հաջողվել է հայտնաբերել մեքենա առեւանգողին:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նրան ձերբակալել են: Նա 31 տարեկան է, նախկինում մի քանի անգամ դատապարտված: