Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11.23-ին, ահազանգ է ստացվել, որ «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հրաչյա Ալեքսանյանին պատկանող «Իվեկո» մակնիշի EA 576 NH համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտի մեջ: