ԵԱՀԿ օրակարգում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանն ուղղված հստակ եւ շոշափելի քայլերը պետք է կարեւոր դեր զբաղեցնեն: Այս մասին ասված է Պետդեպի հայտարարությունում, որն արվել է Կիեւում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Դրանում նաեւ նշվում է, որ կազմակերպությունը պետք է է շարունակի դեր ունենալ ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Կիեւում հանդիպել են՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ երկխոսությունը շարունակելու նպատակով:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների հետ նրանց ընդունած համատեղ հայտարարությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու գործին մեր ընդհանուր հավատարմության համար հուսադրող նշան է»,-ասված է հայտարարությունում:





























