Երբ փորձում են թիրախ դարձնել բացառապես Կառավարությանը, ես դա չեմ ընդունում, Կառավարությունը միայնակ չի գործում, գործում է օրենսդիր մարմնի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ոչ միայն Կառավարությունը պետք է հրաժարական տա, այլ ամբողջ ԱԺ-ն, այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի մեզ մոտ մթնոլորտ փոխվի, Կառավարության հրաժարականը առանց ԱԺ փոփոխության որեւէ արդյունք չի տալու, նորից նույն պրոցեսներն են լինելու, նույն կոռումպացված համակարգը, ուստի միայն կառավարության հրաժարականը ոչինչ չի տալիս, նույն ԱԺ-ն է, որը հաստատում է  Կառավարության բերած օրենքները, բյուջեն, որը քաղաքացիների հետ բացարձակ կապ չունի եւ այն պաշտոնատար անձանց, ում առաջարկում է նախագահը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ իշխանությունների ներսում ոչ թե իմիտացիա է տեղի ունեում, այլ խաբեյություն, որի վառ վկայությունը գազի հետ կապված պատմությունն է՝ «քաղաքական սերիալ»։ Նա շեշտեց, որ բոլոր խնդիրները ածանցյալ են կառավարման համակարգի փտածության։

Անդրադառնալով 2014թ բյուջեին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բյւոջեն կապում է Վերահսկիչ պալատի զեկույցի հետ։ «Կամ Վերահսկիչի նախագահը ինչ ասել է, սուտ է ասել եւ իշխանությունը այդ պաշտոնում առաջարկել է այդ անձնավորությանը, որը ճիտ չի ասել, որը կարծում եմ այդպես չէ,  կամ երկրորդ տարբերակը՝ ՎՊ նախագահը ճիշտ է ասել, բայց նախագահի մոտ հասկացել է, որ երկրորդ նման խոսքը չի ներվի եւ որպես իշխանության կարկառուն ներկայացուցիչ՝ նրան վստահել են այս պաշտոնը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝  ատկատները բավականին խորը արմատ ունեն Հայաստանում,  ինչպես ստվեր եղել է, այնպես էլ մնալու է, որեւէ փոփոխություն չի լինելու, եւ այս բեռը ծանրանում է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Նա շեշտեց, որ բյուջեն կապ չունի քաղաքացու հետ եւ նման բյուջեի մասին խոսելը անիմաստ է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am