Դեկտեմբերի 16-ին կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵՄ անդամ-պետությունների ԱԳ նախարարների ու անվտանգության քաղաքականության ու արտաքին գործերի հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Հանդիպումը կկայանա Բրյուսելում Ռուսաստան-ԵՄ երկխոսության շրջանակներում՝ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: Հանդիպմանը Լավրովը ԵՄ ղեկավարության հետ, մասնավորապես, քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտը:

Կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայի ու իրանական միջուկային զենքի: