Ադրբեջանի իրավապահները շարունակում են հետաքննել վահհաբականների մասնակցությամբ աղմուկ հանած միջադեպը:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով Սումգաիթի ոստիկանական վարչությունը, դեկտեմբերի 13-ի առավոտյան իրավապահներն առգրավել են Կալաշնիկով ինքնաձիգ, որը օգտագործվել է «սալաֆիների» ու «հավարիջների» կրոնական աղանդների ներկայացուցիչների միջեւ զինված բախման ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին հավատացյալների միջեւ թեյարանում վեճ է բռնկվել՝ կրոնական պատճառներով: Այն վերափոխվել է զինված բախման: Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեսնելով՝ նրանք նռնակ են նետել նրանց ուղղությամբ ու հրաձգություն են բացել: Ոստիկաններից ոչ ոք չի տուժել: Տուժել են հենց իրավախախտները: Զինված ծեծկռտուքի հինգ մասնակիցների ձերբակալել են:
Ծեծկռտուքի երկու մասնակիցների ձերբակալել էին Թուրքիա փախչելու փորձի ժամանակ:
Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:





























