Ոստիկանության Մարաշի բաժանմունքի Համայնքային ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 52-ամյա Խաչիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերին Նորք-Մարաշ վարչական շրջանի «Անտառտնտեսության» տարածքից տարբեր օրերի կտրել է 5 եւ վնասել եւս 5 տարբեր ծառեր:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: