Հիվանդանոցից դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «ձախ ուսային շրջանի կտրած վերք, մկանների վնասվածք, արտաքին սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Արթուր Ա.-ն եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Փամբակ գյուղում, մորաքրոջ տան բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ն դեկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, գտնվելով 22-ամյա Անդրանիկ Գ.-ի տան բակում, վիճաբանել է վերջինիս եւ Վարուժանի հետ, եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Անդրանիկ Գ.-ն երեք անգամ դանակով հարվածել է Արթուր Ա.-ի ձախ ուսին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























