ՌԴ Ռոստովի մարզի կազակներն առօրյայում կազակական ավանդական հագուստներ կկրեն: Այս նորարարությունը նպատակ ունի վերածնել ավանդույթը եւ զարկ տալ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Ռոստովի մարզի փոխնահանգապետ, ատաման Վիկտոր Գոնչարովի կարծիքով՝ աստիճանաբար  կազակների կանայք էլ կանցնեն պատմական, ավանդական հանդերձանքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ատամանի խոսքով՝ Դոնի կազակությունը մարզի պատմականորեն ձեւավորված բրենդն է, որը պետք է օգտագործել զբոսաշրջիկների ներգրավման համար: