Երեւանում դեկտեմբերի 12-ին երեխաների՝ դեղորայքին թունավորման երեք դեպք էր գրանցվել, այժմ բոլոր մանկիկների վիճակը լավ է:
NEWS.am-ի թղթակցին «Մուրացան» հիվանդանոցից հայտնեցին, որ տատիկի ճնշման դեղերը խմած 3-ամյա Ա.Հ-ի վիճակը լավ է, նա չի պառկել հիվանդանոցում, այցելում է եւ ամբուլատոր օգնություն է ստանում:
Երեւանի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքի բնակիչ` 2010 թ. ծնված Մ. Մ-ն էլ թունավորվել է հակաբիոտիկ դեղամիջոցի չարաշահումից: Հիվադանոցից NEWS.am-ին հայտնել էին, որ երեխային հակաբիոտիկ էր նշանակված, որը նա ամբողջությամբ խմել է: Այժմ մանկիկը գտնվում է հիվանդանոցում:
Իսկ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ՝ 2012 թ. ծնված Մ. Ս.-ն խմել էր հորաքրոջ հակախոցային, վիժում առաջացնող դեղերը եւ թունավորվել: Նրա վիճակը այժմ կայուն է:





























