2014-ին Իսրայելն ու Մաքսային միությունը կպայմանավորվեն ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: Ծրագրվում է մշակել ու ընդունել համաձայնագիր՝ Իսրայելի ու Մաքսային միության կազմի մեջ մտնող Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի միջեւ առնաց տուրքերի գոտի ստեղծելու: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ Facebook-ի իր պաշտոնական էջում:

ԱԳ նախարարի խոսքով՝ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը «արտացոլում է Իսրայելի ու Ռուսաստանի միջեւ որոշակի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: