Իսրայելական Ռամաթ-Գան քաղաքում բնակարանի 44-ամյա տերը, նախքան այն վարձով տալը, բնակիչներին հետեւելու համար տեսախցիկներ է տեղադրել, հաղորդում է NEWSru Israel-ը:
Մի քանի ընկերուհիների հետ բնակարանի վարձակալման մասին պայմանագիր կնքելիս վուայերիստը չի զգուշացրել աղջիկներին, որ հետեւելու է նրանց:Ոստիկանության մամուլի ծառությունը հաղորդում է, որ բնակարանը խուզարկելու ժամանակ հայտնաբերվել են մի քանի տեսախցիկներ, ինչպես նաեւ ձայնագրող սարքեր: Բնակարանի տերը՝ Բաթ-Յամայի բնակիչը, ձերբակալվել է, հաղորդում է NEWSru.com-ը:Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ հետեւել է բնակարանում ապրող աղջիկներին:Ռամաթ-Գանը Իսրայելում Թել-Ավիվի շրջանի արդյունաբերական քաղաք է, գնտվում է Թել-Ավիվից արեւելք, բնակչության թիվը կազմում է 145 հազար մարդ:





























