«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  «Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովն այս տարի եւս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու։ «ՀԺ»-ի խորհրդարանի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ արտահերթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ:

Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչեւ հունվարի 1-ը: Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ:

Իսկ խորհրդարանականներին թվում էր, թե իրենք արդեն ավարտել են այս տարվա աշխատանքները։ Ուրբաթ օրը, երբ ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նստաշրջանը, կոճակ սեղմողների բանակը հաշված րոպեների ընթացքում լքեց Ազգային ժողովի շենքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում