Սյունիքի մարզի Կապան քաղաքում օրերս ողբերգական դեպք է գրանցվել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 2,5 տարեկան տղան հաց ու թթվասեր ուտելիս խեղդվել ու մահացել է: Մեր տեղեկություններով՝ երեխան տանը միայնակ է եղել, մայրը խանութում էր եւ երբ եկել է, տեսել է, որ երեխան շնչահեղձ է լինում: Մինչ մայրը քայլեր ձեռնարկի, երեխան արդեն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է, սննդային զանգվածով շնչուղիների փակումը:
Ընտանիքին ճանաչողները հայտնեցին նաեւ, որ երեխան շատ շարժունակ է եղել, ուներ իրենից մեծ եղբայր, որը էպիլեպսիայով հիվանդ է: Չի բացառվում, որ փոքր տղայի մոտ եւս էպիլեպսիա եղած լինի, սակայն մինչ այդ որեւէ կերպ ի հայտ եկած չլինի:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























