Ձայնագրման Apple Records ընկերությունը կթողարկի The Beatles-ի նախկինում չհրապարակված ձայնագրություններ։
The Beatles-ի նախկինում չհրապարակված 59 ձայնագրությունների ընտրանում մասնավորապես կընդգրկվեն «She Loves You» եւ «A Taste of Honey» երգերի հազվագյուտ տարբերակները, հայտնում է The Guardian-ը։
Նախկինում չհրապարակված երգերի մեծ մասր The Beatles-ի կենդանի կատարումներն են BBC Radio-ում, ինչպես նաեւ երգերի կատարման պաշտոնական ալբոմներում չընդգրկված տարբերակներ։
Հազվագյուտ ձայնագրությունների հիմնական մասը 1963թ. է արվել։





























