Ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը՝ չափավոր քանակությամբ, ամրացնում է կնոջ օրգանիզմը, մասնավորապես՝ ոսկորները: Այս մասին հայտարարել են շոտլանդացի գիտնականները:

Ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի ու ճիշտ սննդակարգի համադրությունը նպաստում է ոսկրանյութի խտացման ավելացմանը, ընդգծում են հետազոտողները:

Ընդ որում, նրանք կարծում են, որ ալկոհոլի քանակությունը չպետք է գերազանցի օրական մեկ բաժակը, իսկ սննդամթերքը պետք է պարունակի կալցիումի մեծ քանակություն:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ալկոհոլային խմիչքների հաճախակի ու մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է ոսկրահյուսվածքի արագ քայքայմանը, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները: