Սուրբ ծնունդի նախաշեմին Ֆինլանդիայի բնակիչները հնարավորություն կստանան ավտոբուսային ընկերություններից մեկի տրանսպորտով երթեւեկելիս ուղեվարձի դիմաց քաղցրաբլիթներով վճարել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆինական Yle հեռուստառադիոընկերությունը:
Matkahuolto ընկերության մեկօրյա ակցիան անցկացվելու է դեկտեմբերի 17-ին:
Պայմանների համաձայն՝ ավտոբուսի ուղեվարձի փոխարեն վճարումը կատարվելու է իմբիրային քաղցրաբլիթների միջոցով: Ըստ որում, դրանց վրա պետք է նշված լինեն մեկնելու ու ժամանելու վայրերը: Բացի այդ, դրանք պետք է ուտելի լինեն ու պատրաստված տնային պայմաններում:
Նշվում է նաեւ, որ ակցիային մասնակցող տոմսերի քանակը սահմանափակ կլինի: Կվաճառվի ընդամենը հինգ հարյուր իմբիրային քաղցրաբլիթ:





























