Օդի աղտոտման դեմ պայքարելու համար Չինաստանի Տյանցզին նավահանգստային քաղաքի իշխանությունները կրճատում են ավտոմայրուղիների վրա ավտոմեքենաների քանակությունը: Այդ նպատակով հաջորդ տարվա մարտից մեգապոլիսում կներդրվի ավտոմեքենաների գնման սահմանափակման համակարգ:
Բացի այդ, քաղաքում կսահմանափակվի ավտոմեքենաների օգտագործման ժամանակահատվածը:
Քաղաքային իշխանությունների տեղեկություններով՝ 2012-ին քաղաքում գրանցված է եղել 2,3 մլն ավտոմեքենա, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է վեց տարի առաջվա ցուցանիշը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նմանատիպ միջոցառումներ գործում են նաեւ Չինաստանի մայրաքաղաքում:





























