Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը «հավակնություն» ունի, որպեսզի Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացման հասնի մինչեւ իր պաշտոնավարման ավարտը՝ 2013 թվականը։
«Մենք առաջ ենք շարժվում` առաջին հերթին Եվրոպայի հետ վիզային ռեժիմի պարզեցման, իսկ հետո նաեւ դրա վերացման ուղղությամբ»,- հայտարարել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով, Եվրոպայի հետ ազատ շփումը եւ ազատ առեւտուրը հնարավոր են, եւ այդ հարցն ընթացքի մեջ է. «Մենք դա կհասցնենք իր ավարտին»,- ավելացրել է Վրաստանի նախագահը։




























