Նեապոլիտանական մաֆիան սկսել է ձեռներեցներից գումար հավաքել դատապարտված համախոհների Ամանորի նվերների համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է չորս անձի, որոնց մեղադրում են Նեապոլի կենտրոնում խանութների սեփականատերերից դրամաշորթության մեջ: Հետաքննության վարկածով՝ մաֆիայի ներկայացուցիչները ստիպել են գործարարներին իրենցից բարձր գներով կարմիր պուանսետտի գնել: Այդ ծաղիկները Իտալիայում Ամանորի ավանդական նվերներ են համարվում, հաղորդում է Lenta.ru-ն:
Կասկածյալները պահանջել են ձեռներեցներից ամեն ծաղիկի դիմաց վճարել 100 եվրո, մինչդեռ նախատոնական շրջանում պուանսետտիի գինը չի գերազանցում 4 եվրոն: Նրանց, ովքեր հրաժարվել են նման գնով ծաղիկ գնել, սպառնացել են բիզնեսում խնդիրներով: Ընդ որում նման գործունեություն մաֆիան առաջին տարին չէ, որ իրականացնում է. ոստիկանությունը հաղորդում է, որ գործը հարուցվել էր դեռ 2011թ.-ին:





























