«Ժամանակը» գրում է. ««Ժամանակը» տեղեկացրել է, որ բելառուսական «Բոբրույսկի տրակտորների գործարանը» դատի է տվել  Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չի վճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Երեկ գործարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը «Ժամանակին» հայտնեց, որ մինչեւ այս տարվա վերջը երկրորդ դատական նիստը կլինի, առաջիկայում որոշում չի կայացվել։ Նա նաեւ հավելեց, որ այս ընթացքում ոչ Վարդան Կարապետյանի, ոչ նրա փաստաբանների կողմից պարտք մնացած գումարը վճարելու փորձեր անգամ չեն արվել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում