Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում եւ Իջեւանում տեղում է ձյուն:

Թալինի,  Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների  զգալի մասում  եւ Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման եւ մշակման    աշխատանքներ: 

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների վիճակի,  անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mtc.am  կայքում։ Նախարարությունում գործում է  նաեւ թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։