Հայաստանի կառավարությունը ապրիլի 8-ին կայացած նիստում որոշում է կայացրել Տավուշի մարզում պետական արգելոց ստեղծել:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ արգելոցը կստեղծվի Տավուշի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հատվածում: 150 հեկտար տարածքով «Զիկատար» պետական արգելավայրը կընդգրկի Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:

Կառավարությունը հաստատել է արգելավայրի սահմանների նկարագիրը եւ հատակագիծը, արգելավայրի կանոնադրությունը։