Ազատագրված տարածքներում բնակվող Ալեքսանդր Քանանյանի կնոջ՝ ուսուցչուհի Խանդութ Ավետյանի մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք:

Այս առնչությամբ՝ Facebook սոցիալական ցանցում տեղեկատվություն է տարածվել, որում ասվում է, որ բոլոր բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գործընթացն անդառնալի չէ, եւ Խանդութի կյանքը կարելի է փրկել: Ուռուցքը չի հասցրել տարածվել և ենթակա է բուժման արդյունավետ քիմիայով և դրան հաջորդող վիրահատական միջամտությամբ:

«Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի եւ Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով:

Նախնական հաշվարկներով, խոսքը 4 մլն դրամի կարգի բուժման գումարի մասին է: Խնդրում ենք հնարավորության չափով մասնակցել դրամահավաքին: Ժամանակը սուղ է, նպատակը կենսական ու բարձր:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել դրամահավաքին, թող այս կիրակի՝ դեկտեմբերի 22-ին 16:00-19:00 ժամանակահատվածում գան Սարյանի այգի»,-ասված է ֆեյսբուքյան  հայտարարության մեջ:

Դրամական փոխանցումները կարող եք կատարել

arca #9051350200228953

«Արցախբանկ» ՓԲԸ

Ավետյան Խանդութ

Հաշիվ․22300014787400

Այլ տարադրամով փոխանցումների համար

USD INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW

Acc: N 70-55.070.163/001 IBAN COD: AT343100007055070163 BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22

BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400

EUR INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK

OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW

Acc: N 55.070.163/100 IBAN COD: AT583100000055070163

BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22

BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400