Վանաձորի մանկատան սաներին դեկտեմբերի 15-ին նվերներ է հանձնել «Արարատ սննդի կոմբինատ» աշխատակազմը։ Ինչպես NEWS.am տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունը սկսել է «Արմենիում» ապրանքանիշի ներքո գործող «Միասին օգնենք մանկատներին եւ ծերանոցներին» բարեգործական ակցիա, որի շրջանակում էլ մանկատանը նվիրաբերվել է կահույք, ինչի մեծ անհրաժեշտություն է զգացվել հաստատությունում։ Բացի հեռուստացույցից եւ կահույքից, ընկերության ղեկավարներն ու աշխատակիցները մանուկներին են նվիրել խաղալիքներ։

«Շնորհակալ եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ «Արմենիում» բնական հյութերի արտասահմանյան սպառողին, ով իր ճիշտ ընտրությամբ աջակցել է այսօրվա բարեգործական միջոցառմանը»,-ասել է «Արարատ Սննդի Կոմբինատ» ընկերության փոխտնօրեն Խանում Խաչատրյանը՝ նշելով, որ «Արարատ Սննդի Կոմբինատը» հետեւողական է լինելու եւ բարեգործական ակցիաները շարունակական են լինելու:

Նշենք, որ բացի մանկատնից, ընկերության աշխատակիցներն այցելել են Վանաձորի տարեցների տուն։

Հաստատությանը նվիրաբերվել է կահույք: