Հայաստանի կառավարությունը ապրիլի 8-ին կայացած նիստում հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի առաջին հոդվածում սահմանվել է վարչական պատասխանատվություն շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաեւ քաղաքային համայնքներում առանց սահմանված կարգով տրված թույլտվության բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու համար։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ երկրորդ հոդվածի` Երեւանի քաղաքապետը պարտադիր լիազորություն ունի վերահսկողություն իրականացնելու շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ, ուստի օրենքի կիրառումն ապահովելու համար առաջարկվում է այդ կանոնի խախտման դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն։