Նոր տեղեկություններ են ստացվել նեանդերթալցիների մշակութային ու ինտելեկտուալ մեծ զարգացման մասին: Հնագետները պարզել են, որ մարդկանց հնագույն նախնիները հուղարկավորել են իրենց ցեղակիցներին:

Դա պարզ է դարձել նրանից, որ հայտնաբերված մնացորդները բավականին լավ են պահպանվել, ինչը վկայում է, որ նեանդերթալցիներն իրենց ցեղակիցներին հուղարկավորել են մահվանից անմիջապես հետո: Այս մասին նշվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում:

Նյույորքյան CIRHUS հետազոտական կենտրոնի գիտնականները արդեն տասներեք տարի հետազոտում են Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտնաբերված նեանդերթալցիների մնացորդները:  Այս մասինհաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: