Բաքվի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը վերջնական արդյունքում կհանգեցնի Ադրբեջանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալուն։ Այս մասին, ինչպես հայտնում է 1news.az-ը, հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի համակարգող Նիկոլաե Ուրեկեն։

«Ավելի քան 50 տարի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան այսօր մեծ փորձ ունի եւ մեծ դեր է խաղում Դաշինքում։ Թուրք ռազմական մասնագետները մեծ փորձ ունեն, եւ բացի այդ, Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են»,- նշել է նա՝ մեկնաբանելով Անկարայի դերը Ադրբեջանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու հարցում։

Ուրեկեն ընդգծել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարեւոր գործընկեր է ոչ միայն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած ակտիվ աջակցության, այլ նաեւ տաածաշրջանում զբաղեցրած աշխարհա-ռազմավարական դիրքի պատճառով։