Արձակագիր Լեւոն Խեչոյանի Գերմանիայից Հայաստան բերելու համար համապատասխան գումարն արդեն փոխանցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ Հայաստանից արդեն 8 մլն դրամ են փոխանցել նրա բուժման ծախսերի համար: Նախնական տեղեկություններով՝ Լեւոն Խեչոյանը Հայաստան կտեղափոխվի դեկտեմբերի 19-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հանձնարարել է լուծել խնդիրը:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր:




























