Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում սպանության 10 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 8-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում մարմնական վնասվածք հասցնելու 665 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 598-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:
Արձանագրված բռնաբարության 10 դեպքերն էլ բացահայտվել են:




























