Պաղեստինցիները, որպես իրենց խնդիրների լուծման լավագույն տարբերակ, ընտրել են քաղաքական երկխոսությունը, եւ հուսով եմ, որ Ադրբեջանը եւս Հայաստանի հետ ունեցած իր հակամարտությունը կլուծի քաղաքական երկխոսության ճանապարհով։ Ադրբեջանական Trend News-ի հետ հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ինքնավարության արտգործնախարար Ռիադ ալ Մալկին։

«Ադրբեջանը միշտ կարող է տարածաշրջանում հակամարտող երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհներ գտնել»,- կարծում է նա։

Պաղեստինի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ եթե Ադրբեջանը գնա այդ քայլին, բոլոր պետությունները կսատարեն նրան։

Ռիադ ալ Մալկին նշել է նաեւ, որ տարածքային ամբողջականության հարցում Պաղեստինը համակարծիք է Ադրբեջանի հետ։