Թուրքիայում կուսակցությունների վերջին վարկանիշային տվյալներն է հրապարակել Andy-Ar վերլուծական ընկերությունը:

Ըստ հրապարակած տվյալների, կրկին առաջատարի դիրքերում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ում վարկանիշը 2009-ին իջել էր 32 տոկոսի՝ կապված ժողովրդավարացման նախաձեռնությունների եւ տնտեսական ճգնաժամի հետ: Ներկայումս իշխող կուսակցության վարկանիշը հասել է 39 տոկոսի:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության վարկանիշում փոփոխություններ չկան: Հիշյալ կուսակցության վարկանիշը 20 տոկոսի սահմաններում է:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության վարկանիշը անկում է ապրել: Էրդողանի առաջարկած ժողովրդավարական նախաձեռնությունների դեմ հիշյալ կուսակցության կոշտ դիմադրությունը ազգայնական կուսակցության վարկանիշը հասցրել էր 20 տոկոսի, սակայն ներկայումս այն իջել է 16-ի:

Փոքր, բայց հաստատուն կերպով աճել է իսլամիստական «Բարգավաճում» կուսակցության վարկանիշը` հասնելով 6 տոկոսի:

Մուսթաֆա Սարըգյուլի ղեկավարած «Թուրքիայի բարեփոխումների շարժումի» 10 տոկոսանոց վարկանիշը իջել է 8-ի: Վարկանիշի իջեցմանը նպաստել են Մուսթաֆա Սարըգյուլի պասիվ քաղաքականությունը:

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության վարկանիշի այնքան էլ չի փոխվել եւ տատանվում է 5.5 տոկոսի սահմաններում:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը դեմ է հանդես եկել վաղաժամկետ ընտրություններին, իսկ ամենազդեցիկ կուսակցության ղեկավարը համարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: