Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակման 30 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 21-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 54 դեպք, բացահայտվել են 38-ը:
Նույն ժամանակահատվածում գողության 1113 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 661-ը:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 52 դեպք:



























